Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ դրսի կրթությունն անիմաստ է». Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Byurakn-Ishxanyan

Արտերկրում կրթություն ստացած երիտասարդներից շատերը վերադառնալով հայրենիք՝ չեն կարողանում իրենց գիտելիքները իրացնել հայրենիքում: Ոմանք էլ ստիպված են լինում այլ աշխատանք կատարել: Aravot.am-ի հետ զրույցում Բյուրակն Իշխանյանը փաստեց, որ կրթություն ստանալով Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ֆինլանդիայում՝ ներկայումս չի կարողանում գտնել այն աշխատանքը, որը եւ իր մասնագիտությամբ կլինի, եւ կկերակրի իրեն: «Կոնկրետ իմ դեպքում տեսնում եմ, որ ինձանից պահանջում են ավելի քիչ գիտելիքներ, քան ես ստացել եմ: Փաստորեն ստացվում է՝ իմ դրսի կրթությունն անիմաստ է: Այն աշխատանքը, որ հիմա կատարում եմ լրիվ դրույքով, հստակ կկարողանայի կատարել առանց դրսում կրթություն ստանալու: Այսինքն՝ Հայաստանում ստացած իմ կրթությունը լրիվ բավարար էր, ու պարտադիր չէր դրսի դիպլոմը»,- կարծում է Բյուրակնը:   Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ