A
A
Սուրիկ Խաչատրյանը քեֆ է անում (տեսանյութ)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս պահին Գորիսում՝ իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանում խնջույք է անցկացնում։ Դրան հրավիրված են Գորիսի քաղաքապետն ու մարզի գյուղապետերը։ Ըստ լուրերի՝ թե քաղաքապետը եւ թե գյուղապետերը տարբեր պատրվակներ են հորինել՝ խնջույքին չմասնակցելու համար։ «Ա1+»-ը փորձեց անձամբ Սուրիկ Խաչատրյանից պարզել՝ արդյո՞ք բոլորը հրավերն ընդունել են։ «Հենց հիմա Գորիսի քաղաքապետի եւ գյուղապետերի հետ նստած ենք ու հիմա էդ խնջույքը անում ենք»,- հեռախոսով ասաց Սուրիկ Խաչատրյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։