Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս պահին սահմանին խաղաղ է (տեսանյութ)

Հասարակություն
91c52d1615bb83f4f1ffd0cb71d56a85

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե տևողությամբ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ։ Կրակոցներն արդեն առավոտյան դադարել են, և այս պահին խաղաղ է: Այս մասին « Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ղեկավար Մանվել Կամենդատյանը։ Նա նշեց, որ կրակոցները եղել են հիմնական հենակետերի ուղղությամբ։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Կրակոցներ եղել են նաև Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ։