Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական Եվրատեսիլը»՝ նոյեմբերի 15-ին

Հասարակություն
1c27e6322a201e3d4df4dff6c6a962ba

Մանկական Եվրատեսիլը այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայի Հանրապետությունում։ Այս մասին Մալթայի հանրային հեռարձակողների միության հետ համատեղ հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը։ 2014 թվականը պատմական է լինելու Մալթայի համար, քանի որ նշում է անկախության հոբելյանական մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Եվրամիության անդամ դառնալու տարեդարձը: Առաջին անգամ Մանկական Եվրատեսիլի կենսագրության մեջ այն կանցկացվի այս կղզում և կարող է գրանցվել նշանակալի իրադարձությունների ցանկում։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.-ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.-ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.-ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը։ 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12-ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.-ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Իսկ 2012 թվականին Ամստերդամում անցկացվող Եվրատեսիլին Հայաստանից մասնակցող Compass Band խումբը իր «Sweetie Baby» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։