Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերավետյանին այսօր էլ չդատեցին

Հասարակություն
vardan-geravetyan

Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն այսօր դատարանում ցուցմունք չի տվել։ Վերջինս պետք է ցուցմունք տար նախորդ տարվա օգոստոսի 25-ին՝ Կոմիտաս 5-ի դեպքերի ընթացքում ակտիվիստ Վարդան Գերավետյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի շրջանակներում։ Սակայն Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը չի կայացել։ Ակտիվիստ Վարդան Գերավետյանը մեղադրվում է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց ակտիվիստը, ինքը նիստի հետաձգման մասին ծանուցագիր չէր ստացել եւ ներկայացել էր դատարան։ Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 29-ին։