Փող չմնաց կոմունալ վճարումների համար (տեսանյութ)
Թե որքան են ծախսել մեր քաղաքացիները այս Նոր տարվա տոներին`ըստ «Ա1+»-ի հարցումների, տատանվում է 11- 250 հազարի շրջանակներում: Հարցվածների մեծ մասը խոստովանում է, որ ամանորյա գնումներից հետո գումար չի մնացել անգամ կոմունալ վճարումների համար։ Տոներին Սիրիայից Հայաստան ժամանած Միսակը շատ չի ծախսել, բայց տունը, որտեղ հյուրընկալվել էր, ըստ Միսակի հաշվարկների, մոտավորապես 800 դոլար ծախսեց. «Ինչ ունեին՝ ծախսեցին: Մենք էլ ենք Սիրիայում շատ ծախսում, բայց այստեղի պես չէ: Այնտեղ հավաքվում են հարազատներով մի օր ուրախանում, գնալ-գալ կա, բայց ոչ 13 օր, ինչպես այստեղ»: Իսկ ահա 74 ամյա Գենադի պապը զայրացած նկատում է, որ ծախսելու մասին հարցրեր պետք է իշխանություններին տալ.«Մենք աղքատ ոջլոտներից չենք, գնացեք նրանց հարցրեք` ինչքան ծախսեցին, մենք հայ ենք, ոչ թե մոնղոլ, որ գանք ընկնենք ժողովրդի ջանը»: Մանրամասներ՝ կից տեսանյութում