Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կորցնում ենք Հայաստանը». փորձագետ (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
3591216ba03518d1f3a2926ae380bf4d

Հայաստանի պետական կառավարումն աշխատում է «քարշ գալու» եւ «յոլա» սկզբունքներով. «Այբ-ֆե»-ի տաղավարում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ հավելեց, որ այդպիսի համակարգից լավ բան սպասել մենք չենք կարող։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Սարգսյանի միմյանց հանդեպ հնչող մեղադրանքներին՝ նա ասաց. «Սա միջազգային շահերի բախում է, որը կապ չունի Հայաստանի շահերի հետ: Ավելին, մենք հետզհետե միայն կորցնում ենք Հայաստանը` որպես պետություն»: Հարություն Մեսրոբյանը համոզված է, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը 1994 թվականից հետո ոչ մի կարեւոր հարց չի լուծել ու խորհուրդ է տալիս բոլորին՝ շրջել այս էջը ու սկսել նորից` հետեւելով Ֆրանսիայի օրինակին, որն արդեն 5-րդ հանրապետությունն է ստեղծել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում