A
A
Որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արարատի, Սիսիանի, Կոտայքի, Մարալիկի տարածաշրջաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ԱԻՆ-ը հայտնում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքների և Արագած գյուղի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: