Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայը գերադասում է խաղաղ ցուրտը (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00001

Տաք եղանակին սովոր սիրիահայերի համար դեկտեմբերյան ցրտաշունչ ձմեռը անակնկալ էր, սակայն նրանք չեն նեղսրտում։ «Ավելի լավա խաղաղ երկրում մի քիչ ցրտին դիմանանք, քան թե պատերազմի տակ տանջվենք»,- ասում է սիրիահայ Վահան Շահան Չաղլասյանը, ով առաջին անգամն է նման ձյունաշատ ձմեռ տեսնում, թեեւ 2004 թվականից Հայաստանում կրթություն է ստացել։ Հենց հայրենիքում էլ հանդիպել է ապագա կնոջը, ամուսնացել եւ նրա հետ Սիրիա վերադարձել Սիրիական պատերազմը նրանց ստիպեց վերադառնալ հայրենիք։ Նա մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, Սիրիայում իր սեփական լաբորատորիան ուներ, որի դռները փակել է եւ ձեռնունայն հեռացել։ Այստեղ ամեն ինչ սկսել է զրոյից, արդեն պատրաստվում է նոր լաբորատորիայի բացմանը։ Մանրամասները՝ տեսանյութում