Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթեւանները նոր կացարան ունեն (տեսանյութ)

Հասարակություն
22

Երեւանի Անօթևանների կացարանը արդեն 20 օր է՝ նոր հասցե ունի: Մայրաքաղաքի թիվ մեկ տուն ինտերնատի շուրջ 60 անօթևաններ Ամանորը դիմավորեցին Վարդաշենում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանում: Նրանք պայմաններից դժգոհ չեն, փոխարենը դժգոհ է կացարանի տնօրեն Շավարշ Քոչարյանը, որ չի կարողացել առաջին օրերին անօթեւանների սենյակները ջեռուցել։ Կացարանն այսօր 100 շահառու ունի: Փետրվարի մեկից նրանք կարող են մասնակցել դասընթացների՝ մասնագիտություններ ձեռք բերելու համար. «Նրանց անվճար կսովորեցնենք խոհարարություն, վարսավիրություն, համակարգչի օպերատոր, մատնահարդար, դիմահարդար, կավագործություն և այլն»,- ասում է պարոն Խաչատրյանը: Նրանց լիարժեք կյանքին վերադարձնելու համար կացարանի ղեկավարությունը փորձում է մասնագիտություն ձեռք բերած անօթեւաններին աշխատանքի տեղավորել: Հանրակացարանի բնակիչներից տիկին Թեջոյանի խոսքերով՝ փողոցում է հայտնվել հարազատ եղբոր խարդախության պատճառով, սակայն գումար չունի փաստաբան վարձելու եւ իր իրավունքները վերականգնելու համար: Իսկ կույր Հրաչ Դանիելյանին տանիքից զրկել է որդին: Մասնագիտությամբ երաժիշտը կուզենար նվագել, սակայն գործիք չունի: Թեեւ կացարանի բնակիչներից յուրաքանչյուրն իր տխուր պատմությունն ունի, սակայն այստեղ ամանորյա տրամադրությունը դեռ պահպանված էր, նրանցից ամեն մեկի անկողնու վրա Աստվածաշունչ էր դրված: Այլ մանրամասներ՝ տեսանյութում