Հակոբ Ինջիղուլյանը ծնունդը կնշի գերության մեջ
Հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը իր ծննդյան 23- ամյակը կնշի գերության մեջ։ Արդեն 6 ամիս գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր Կարմիր խաչի Հայաստանյան գրասենյակի միջոցով կրկին նամակ են փոխանցել Հակոբին։ Նրանք խնդրել են նաեւ հունվարի 28-ին՝ Հակոբի ծննդյան օրը, սկայպով կամ հեռախոսով խոսելու հնարավորություն ստեղծել։ Նրա եղբայրը՝ Հարությունը, նաեւ անդրադարձել է բոլորին հուզող այն խնդրին, թե Հակոբը ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր. «Ինձ չի թվում, որ նրան հասցրած լինեն, որ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու, բացի այդ, չեմ կարծում, որ եղբայրս իր կամքով կորոշի գնալ երրորդ երկիր»,- «Ա1+»-ին ասաց նա։ Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել այս տարվա օգոստոսի 8-ից։ Այս ընթացքում նրանք որեւէ անգամ չեն խոսել Հակոբի հետ, միայն նամակների միջոցով են շփվում։ Հակոբ Ինջիղուլյանը 3 տարի սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ այնուհետեւ զորակոչվել զինծառայության։