Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հասարակություն
18.01arm

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ԱԻՆ-ը հայտնում է, որ դժվարանցանելի է նաեւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: