A
A
Հիվանդության պատճառով նորակոչիկ է մահացել
Այսօր առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, զինծառայողը Նոյեմբերյանից նոր է զորակոչվել բանակ եւ մահվան պատճառը եղել է հիվանդությունը։ Նրա խոսքերով՝ այս պահին քննիչները հիվանդանոցում են, եւ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։