A
A
Յուրա Մովսիսյանը մարզվում է Իսպանիայում
Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, այսօր առաջին մարզումն է անցկացրել ձմեռային արձակուրդից հետո:
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթը, Յուրա Մովսիսյանը իր մի քանի թիմակիցների հետ վերականգնողական մարզումներ է անցկացնում Իսպանիայում: Նրանք հիմնական կազմին կմիանան հունվարի 24-ին, երբ «Սպարտակը» Միացյալ Արաբական Էմիրություններում կսկսի առաջին ուսհավաքը: Մյուս ֆուտբոլիստները, այդ թվում Արազ Օզբիլիսը, հունվարի 23-ին բուժզննում կանցնեն Տարասովկայում: