Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է՝ երբ է երգելու Mp3 Արամը

Հասարակություն
untitled1

Քիչ առաջ հայտնի դարձավ. թե «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին, թե երկրորդ կիսաեզրափակչում է հանդես գալու Հայաստանը ներկայացնող հումորիստ, դեղագետ Արամ Սարգսյանը՝ mp3 -ը ։ Դրանք տեղի են ունենալու մայիսի 6-ին եւ մայիսի 8-ին։ 16 երկրների ներկայացուցիչներ կերգեն առաջին, իսկ 15-ը՝   երկրորդ եզրափակչում։ Վիճահակահանությամբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ներկայացուցիչը  երգելու է առաջին օրը` 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Նույն օրը ելույթ կունենան նաեւ Շվեդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ euravision «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Դանիա: Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ  ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ: