Ռուսաստանից առաջարկ է եղել դիտարանի վերաբերյալ
ՌԴ ԳԱ Երկրի ֆիզկայի ինստիտուտի կողմից վերջերս ստացվել է առաջարկ` Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 2 դեֆորմոգրաֆների վերանորոգման և մեկ նոր դեֆորմոգրաֆ ձեռքբերելու վերաբերյալ: ՍՊԾ գործակալությունը նաև հարցումներ է ուղարկել Ուկրաինա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ` խնդրելով տեղեկատվություն տրամադրել իրենց կայաններում կիրառվող համապատասխան սարքերի, դրանց բնութագրերի և արժեքի վերաբերյալ: Դիտարանի վերազինման հարցը քննարկվել է նաև ՍՊԾ գործակալության ֆրանսիացի գործընկերների, ինչպես նաև հայկական մի քանի կազմակերպությունների հետ: Ըստ ԱԻՆ մամլո հաղորդագրության՝ այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարել է շարունակել բանակցությունները, առաջարկություններ պատրաստել այլ երկրների հետ այս ուղղությամբ համագործակցության համար, ուսումնասիրել տեղի գիտական ներուժը, որոնել նոր գործընկերներ, որոնք դեֆորմոգրաֆների հետ աշխատելու փորձ ունեն և կարող են կիսվել իրենց օգտակար փորձով: