Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կերաշխավորվի անձնական կյանքի անձեռնմխելիությունը

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների ցանկը, որի համաձայն` ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում պետք է իրականացվի մեկ միջոցառում և երկու գերակա խնդիր: Մասնավորապես, որպես միջոցառում ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում նախապատրաստվելու և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անհատական տվյալների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՀ օրենքով: Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմներ, սակայն այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին, մասնավորապես, Եվրամիության 1981 թվականի հունվարի 28-ի «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիային, օրենքը զուրկ է պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը նախականխող ու պատժող պաշտպանիչ նորմեր, հավասարակշռված չեն անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները: Իրավական ակտի կիրառման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի առավել պաշտպանություն անհատական տվյալների մշակման բնագավառում, անհատական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կինտեգրվի եվրոպական իրավունքի համանուն սուբինստիտուտին` առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից իրականացվող իրավական քաղաքականությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության ծրագրում որպես ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր նախատեսվել է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողություների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը: ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ: Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցներ հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին: Միաժամանակ, կբարելավվի ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: ՀՀ ոստիկանության հաջորդ գերակա խնդիրը Պարեկային ծառայության մոդելի ներդրումն է: Ավելին՝ այստեղ ՀՀ ոստիկանություն