Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի կդառնան չեմպիոնները

Սպորտ
sport-chess-armenia1

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի 2014 թվականի շախմատի նոր չեմպիոնները: Տղամարդկանց մրցաշարում այդ կոչմանը հավակնում է 2 շախմատիստ: Նրանցից առավել լավ հնարավորություն ունի Տիգրան Քոթանջյանը, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ միանձնյա զբաղեցնում է առաջին տեղը: Առաջատարից կես միավորով ետ է մնում Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջին տուրում Տիգրան Քոթանջյանը կմրցի 8-րդ տեղում ընթացող Զավեն Անդրիասյանի հետ, իսկ նրա գլխավոր մրցակիցը ուժերը կչափի առաջնության ընդգծված ետնապահ Հրանտ Մելքումյանի հետ: Կանանց մրցաշարում առաջին տեղին հիմնականում հավակնում են Շուշաննա Սարգսյանը, որն ունի 6,5 միավոր, եւ նրանից կես միավորով ետ մնացող Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Առաջնության առաջատարն այսօր սպիտակներով կմրցի անցած տարվա չեմպիոն Աննա Հայրապետյանի հետ: Մարիա Գեւորգյանը սեւերով կհանդիպի ետնապահներից մեկի` Սվետլանա Միրզաբեկյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը կխաղա իրենից կես միավոր ետ մնացող Արմինե Բաբայանի հետ: