A
A
Քաղաքական մարզաշապիկներ
Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան «Պալեստինո» ֆուտբոլային ակումբին արգելել է հանդես գալ նոր մարզաշապիկներով: Ինչպես տեղեկացնում են չիլիական լրատվամիջոցները, դրանք հակաիսրայելական ենթատեքստ ունեն: Պարզվում է, որ մարզաշապիկների վրա մեկ թիվը պատկերված է Պաղեստինի մինչեւ 1947 թ. քարտեզի տեսքով: Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան պաղեստինյան արմատներ ունեցող ակումբին միաժամանակ տուգանել է 1300 ԱՄՆ դոլարով: