Տիգրան Քոթանջյանը եւ Շուշաննա Սարգսյանը
Երեւանի շախմատի տանն այսօր ավարտվեցին Հայաստանի շախմատի առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց Տիգրան Քոթանջյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին եռյակը եզրափակեց Արման Փաշիկյանը:
Նրանք պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով ու պատվոգրերով, ինչպես նաեւ 1,2 մլն, 800 եւ 500 հազարական դրամ պերգեւավճարով:
Կանանց առաջնությունում 7-ական միավոր վաստակեցին երեք շախմատիստուհի: Լրացուցիչ հաշվարկներով առաջին անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվեց Շուշաննա Սարգսյանը: Երկրորդ տեղը գրավեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, իսկ երրորդ` միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Նրանք պարգեւատրվեցին համապատախանաբար 300, 200 եւ 150 հազարական դրամով:
