Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցից հիվանդ է կորել

Հասարակություն
voronum

Այսօր համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ «Երևան» բժշկական կենտրոնից հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 04։49 սահմաններում դուրս է եկել հիվանդ, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 74- ամյա բնակիչ Էդիկ Աբելի Մադյանը և կորել։ «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Բալայանն ասաց, որ հիվանդի առողջական վիճակը լավ է եղել։ «Խնդրել է հիվանդանոցի սանիտարկային, որ թույլ տան դուրս գա։ Սանիտարկան հարցրել է՝ ո՞ւր էս գնում, ասել է՝ ծխելու, և մի քիչ էլ մաքուր օդ շնչելու, մենք էլ թույլ ենք տվել, սակայն հետ չի վերադարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրենը և ավելացրեց՝ եթե թույլ չտայինք, դա մարդու իրավունքների ոտնահարում կլիներ։ Հակոբ Բալայանը նշեց նաեւ, որ Էդիկ Մադյանը ենթարկվել էր ստամոքսի վիրահատության. «Վիրահատության 5-րդ օրն է եղել, հիվանդի վիճակն արդեն լավ էր»։ Նա նաև հավելեց, որ հիվանդը հետվիրահատական բարդություններ, ինչպես նաև հիշողության հետ կապված խնդիրներ չի ունեցել։