Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանն անդրադարձավ պատգամավորների վրդովմունքին (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
0e2ca334f8e320eb7548af99d416386a

Օրենքի գերակայության բացակայությունը Հայաստանում, թիվ մեկ խնդիրն է, որ խանգարում է աշխատել փաստաբան Երվանդ Վարոսյանին, սակայն նա հույս ունի, որ մի օր իրավիճակը կփոխվի. Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում դրական եզրակացություն ստացած Դատախազության մասին օրենքի փոփոխության նախագծին նա նշեց. «Գլխավոր դատախազը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին, քանի որ հենց Ազգային ժողովն է նշանակում դատախազին… Եկեք այսօրվա դրությամբ չընդունենք այդ օրենքը, գուցե մի օր գա, որ այս օրենքը պետքական լինի»; Ինչ վերաբերում է պատգամավորների վրդովմունքին, թե իրենց արհամարհում են, փաստաբանը ասաց. « Սա առաջին անգամը չէ, որ պատգամավորին արհամարհում են, հատկապես ընդդիմադիրներին, բայց ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության գործելաոճին, ապա դա քննարկելու չէ»: