A
A
ԿԳՆ որոշումը միանշանակ չի ընդունվել (տեսանյութ)
Դպրոցներում թատրոնների տոմսեր այլեւս չեն վաճառվում։ Սա ԿԳՆ որոշումն է՝ կոռուպցիայի եւ դրամահավաքության դեմ պայքարի ծրագրով: Որոշումը կիրառվեց միանգամից եւ միանշանակ չընդունվեց։ Թատրոնների ղեկավարները վստահ են՝ նախարարության մարտավարությունը սխալ է։ ԿԳՆ-ն չի հերքում՝ թատրոններ հաճախելը դաստիարակչական մեթոդ է եւ չի ուզում երեխաններին զրկել թատրոնից, պարզապես պետք է փոխել աշակերտներին տոմսերը հասցնելու ճանապարհը։ Դիտեք տեսանյութը