Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկանց գրեթե 100 տոկոսը դուրս է գնում

Հասարակություն
gyux

Արմավիրի մարզի Այգեկ համայնքում գյուղացիների միայն 30 տոկոսը մշտական աշխատանք ունի: Գյուղն ունի 1640 բնակիչ, որոնց մեծ մասն աշխատունակ տարիքի են: Համայնքի ղեկավար Վարուժան Աբրահամյանն ասում է, որ այգեկցիներին խոպանչիներն են պահում. «Գյուղի տղամարդկանց 100 տոկոսը դուրս է գնում` խոպան են գնում- գալիս», - նշեց Վարուժան Աբրահամյանը և ավելացրեց, որ բնակիչների մի մասն էլ վարձու աշխատանքով է զբաղված: Գյուղապետի խոսքով` հողագործությունն Այգեկում անեկամտաբեր է, գյուղացիներից շատերը հրաժարվում են հող մշակելուց.«Հողերը վատ որակի են, հողագործության համար պիտանի չեն», - ասաց Աբրահամյանը: Այգեկի բնակիչներից Մելիք Ծատուրյանը մշտական աշխատանք չունի: Երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվում: Մշտական աշխատանք ունենալու հույսով մարզում և մայրաքաղաքում շատ դռներ է թակել, բայց ապարդյուն. «Հող եմ մշակում, անասուն պահում, լավ թե վատ եկամուտ ստանում», - ասում է 54-ամյա այգեկցին, ով գերադասում է աշխատել հայրենի գյուղում։