Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից. Փաստինֆո

Հասարակություն
babakexyan

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից: «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Կարեն Բաբակեխյանի անունը բազմիցս շոշափվել է տարբեր աղմկահարույց գործերում։ Օրինակ՝ «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանը շարունակում է պնդել, որ նախաքննության փուլում իր նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ «ծեծի, ջարդ», որոնց հեղինակը, ըստ նրա, եղել է հենց Կարեն Բաբակեխյանը։ Վերջինիս անունը շոշափվում է նաեւ ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ այստեղ