Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում Գավառ քաղաքում

Պաշտոնական
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Հունվարի 24-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Արծվաքար թաղամասի Միքայելյան 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը փլուզվել է. տուժածներ չկան:   Դեպքի վայր է մեկնել Գավառի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:   Պարզվել է, որ փլուզվել է Զ. Հ.-ին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան տանիքը՝ 2 քմ, և ննջասենյակի արտաքին պատը՝ 5քմ:   Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, Գավառի քաղաքապետի տեղակալը: ԱԻՆ