Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ
Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան: Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք: Հունվարի 28-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Թորոսգյուղ - Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի 34SU329 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: ԱԻՆ