Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՈ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով

Հասարակություն
chanaparhayin

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Հունվարի 20-ից 26-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց, որից 22-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 69-ը` առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար: 18 վարորդի նկատմամբ երթևեկության ընթացքում ծխելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն