Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզադպրոցին անհրաժեշտ է 350 մլն դրամ

Հասարակություն
255cecaba82e075b08b0aecd81c8fa64

Շուրջ 350 մլն դրամ։ Հենց այսքան գումար է անհրաժեշտ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Ձեւավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման համար։ «Ցավոք, լուրջ միջոցների անհրաժեշտություն կա, որովհետեւ գրեթե փլված կառույց է։ Սակայն որոշակի աշխատանքներ կատարվել են, որոշակի հատկացումներ են կատարվել գրասենյակային մասի վերականգնման համար»,- «Ա1+»-ին ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ 2008 թ-ից մարզադպրոցի սահադաշտը չի գործում։ Այս տարի էլ որեւէ գումար հատկացված չէ վերանորոգման համար։ «Նոր սահադաշտ ունենալու խնդիրը բավական ծանր է։ Մենք փորձել ենք լինոլեումի նոր եւ սինթետիկ այլընտրանքային տարբերակներ, որոնք, ցավոք, երեխաների մոտ առողջության հետ կապված խնդիրներ են առաջացնում։ 3-8 տարեկանների վրա բավականին վատ է ազդում, մենք կարող ենք այդ էժանագին տարբերակը գնել, սակայն հետագայում ենք ունենալու խնդիրներ»,- նշում է պարոն Սուքիասյանը։ Այսօր ներդրող է փնտրվում։ Իսկ մինչ այդ մարզադպրոցի սաները իրենց պարապմունքներն անցկացնում են Կարապի լճի կամ Մարզահամերգային համալիրի սահադաշտերում։