A
A
Արամ Mp3-ի անակնկալը (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթին: «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր դեսպանը պատրաստել է մրցույթի անցած տարվա հաղթող «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված: Երգը կարող եք լսել կից հոլովակում։