A
A
«Մի վախեցեք, մենք ձեզ չենք ուտելու»
Քաղաքապետարանի դիմաց ակտիվիստներին սպասում էին արդեն պատրաստ ոստիկանները, որոնք ոչ թե ինչպես միշտ մեկ շարքով էին կանգնած, այլ՝ երկու-երեք։ Քաղաքապետարանից անընդհատ դուրս էին գալիս ոստիկանական խմբեր ու ամրացնում իրենց շարքերը։ Նրանք մեծ պատնեշ են ստեղծել ու չեն թողնում մոտենալ անգամ քաղաքապետարանի աստիճաններին։ «Քաղաքապետարանում երեւի վախենում են ժողովրդից, դե բնական է, վախենում են նրանք, ովքեր մեղավոր են, դրա համար էլ այստեղ այս պատկերն ենք տեսնում։ Մի վախեցեք ժողովրդից, մենք ձեզ չենք ուտելու»,- բացականչում էր ցուցարարներից մեկը։ Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պայքարը կշարունակեն մարզերում։