Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի ընդհանուր խողովակը սառել ու պայթել է (տեսանյութ)

Հասարակություն
saruyc

Այսօր առավոտյան Ալավերդու Փիրուզյան թաղամասի 4-րդ շենքի բնակիչներն իրենց շքամուտքը գտել են ամբողջովին սառույցով պատված։ Սաստիկ ցրտերի պատճառով գիշերը ջրի ընդհանուր խողովակը սառել ու պայթել է՝ ջրով ողողելով 7 հարկի աստիճանները։ Մինչ բնակշահագործման աշխատակիցների գալը, բնակիչները միահամուռ ուժերով փորձել են ազատվել սառույցից։ Դիտեք «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութը