Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանն ասել է՝ ովքեր են կորցնելու աշխատանքը

Հասարակություն
Ashotyan-Armen12

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին) Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ: Եվ այսպես, ո՞րն է իրականությունը: 2014 թվականաի պետական բյուջեով, ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`  մանկավարժներ 2013    25 116 դրույք 2014 24 578 դրույք  հաշվապահներ 2013 1 232 դրույք 2014 1 159 դրույք  ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ 2013    9 983 դրույք 2014   12 747 դրույք վարչական անձնակազմ 2013    3 812 դրույք 2014    2 765 դրույք  ԸՆԴԱՄԵՆԸ` 2013      40 143 դրույք                               2014      41 249 դրույք Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին: Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում: