Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. Պատվաստանյութը ժամկետանց չէ (տեսանյութ)

Հասարակություն
շպրից

Պատվաստումն ամենաարդյունավետ եւ անվտանգ բժշկական միջամտություններից մեկն է: ՀՀ պատվաստումների ազգային ծրագրի հաջող իրականացման շնորհիվ վերահսկվում են մի շարք կառավարելի վարակիչ հիվանդություններ` նպաստելով երկրում ողջ բնակչության, այդ թվում նաեւ՝ մոր եւ մանկան առողջության պահպանմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքերով` այս պահին Հայաստանում համաճարակային վիճակը կայուն է եւ պետք է կարողանանք պահպանել ձեռքբերումները: Եվ շտապեց փարատել այն մարդկանց մտահոգությունները, թե Հայաստան ներկրվող պատվաստանյութերը ժամկետանց են: Միաժամանակ վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ կա՞ հարուցիչ, թե` ոչ , պետք է պատվաստումը կատարվի։ Անդրադառնալով երեխաների մահացություններին, որոնք նախորդ տարի երկուսն են եղել, վերջինս նշեց, որ երեխաների մոտ հետպատվաստումային շրջանում զարգացել է թոքաբորբ եւ դրանք պատվաստման հետ կապ չունեն: Տիկին Սահակյանը միաժամանակ ավելացրեց,որ պատվաստում ստացողների միայն 1-2 տոկոսն են հրաժարվում, սակայն այլ պատճառ կա` նրանք աղանդավոր են: Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հիշեցնում է, որ ԱՀԿ տվյալներով՝ տարեկան երեք միլիոն մարդ է փրկվում պատվաստումների շնորհիվ: