Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը 18-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
sport-chess-movsesyan

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը 18-րդ տեղը զբաղեցրեց Ջիբրալթարի շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում։ Մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա դրամական պարգեւ չստացավ, քանի որ այն նախատեսված էր միայն առաջին 12 տեղերը զբաղեցրած շախմատիստների համար: Մրցաշարի հաղթող ճանաչվեց բուլղարացի Իվան Չեպարինովը, որը 8 միավոր վաստակեց։ Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 63-րդ հորիզոնականում։