A
A
Սերգեյ Միքայելյանը` առաջին 50-ի մեջ
Հայաստանի դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը այսօր իրենց նորամուտը նշեցին Սոչիում ընթացող2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում: Նրանք ուժերը փորձեցին սկիաթլոնում (15 կմ ազատ ոճ+15 կմ դասական ոճ): Չեմպիոնի կոչումը 1:08,15 արդյունքով նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան: Սերգեյ Միքայելյանը առաջատարից ետ մնաց 5,01 րոպեով եւզբաղեցրեց 46-րդ տեղը: Արթուր Եղոյանը ետ մնաց 9,29 րոպեով եւ մրցավազքն ավարտեց 63-րդ հորիզոնականում: