Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները մրցեցին

Սպորտ
1546466_471626002939028_247606947_n

Բոուլինգի «Արենա» ակումբում անցկացվեց ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադայի մեկնարկային մրցաշարը: Սպարտակիադայի կազմակերպիչ-հովանավորը Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեն է: Ավելի քան 50 աշխատակիցներ տարբեր լրատվամիջոցներից պայքարեցին տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում։ Կանանց պայքարում տեղերը բաշխվեցին՝ 1. Մարինե Կարապետյան, «Երկիր Մեդիա» TV 2. Անուշ Աղաբաբյան, «Armbowling.com» 3. Իլոնա Քամալյան, «Vomennet.am» 4. Ռիտա Պետրոսյան-Միքայելյան, «Տոտալ Ֆուտբոլ» Տղամարդկանց քառյակը 1. Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ 2. Վահրամ Բաղդասարյան, «Ֆոտոլուր» 3. Հայկ Բաղդասարյան, «Ֆոտոլուր» 4. Սամվել Ջինանյան, «Երկիր Մեդիա» TV Մեկ մրցահերթում ամենից շատ՝ 168, միավոր վաստակեց Մարինե Կարապետյանը եւ արժանացավ հատուկ դրամական պարգեւի: «Ա1+»-ից Սիսակ Գաբրիելյանը գրավեց 5-րդ տեղը։