A
A
Քոբայրավանքը՝ սառցե գերության մեջ (տեսանյութ)
Թումանյան քաղաքի առաջին թաղամասի ջրամատակարարումն ապահովվում է Քոբայրի կիրճից բխող աղբյուրներից, որոնք կարողացան դիմակայել վերջին օրերի սառնամանիքներին: Ջրամատակարարումը չխաթարվեց՝ չնայած արևը Քոբայրի կիրճում միայն մինչև կեսօր է լինում: 12-13-րդ դդ. կառուցված Քոբայրավանքի մոտ գտնվող քարայրից նույնպես խմելու զուլալ ջուր է բխում, որը ձմռան գիշերներին սառչում է՝ կերտելով բնության հրաշալի տեսարան: Այդ տեղանքը, սակայն, ցերեկը վերածվում է վտանգավոր մի վայրի, քանի որ, հսկա սառցալուլաներն արևի շողերից տաքանալով՝ պոկվում ու ձորն են գլորվում՝ բաժանվելով բազմաթիվ բեկորների: Այդ բեկորներից մի քանիսը մինչեւ 40-50 սմ տրամագիծ են ունենում: Դիտեք «Անկյուն գումարած 3» ՀԸ կադրերը՝առանց մեկնաբանության