Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկարժեք հետազոտությունն անվճար՝ Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն
DSCN2141

Փետրվարի 8 և 9-ին կայացավ «Օգնության ձեռք» նախաձեռնության 2-րդ միջոցառումը, այս անգամ՝ Գյումրիում: Գրեթե բոլոր մասնագիտացումների գծով 52 բժիշկ իրականացրեց բուժզննում և հետազոտություններ շուրջ 230 հոգու, այդ թվում՝ անապահով ծերեր, ինչպես նաև «Թռչունյաց տուն» մանկատան և Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի երեխաների շրջանում: Նախաձեռնությանն աջակցող դեղագործական կազմակերպությունների կողմից տրամադրված դեղորայքը նշանակվեց եւ անվճար տրամադրվեց այցելուներին։ Աջակիցներից էին Platinum Ink տպագրական ընկերությունը, Diagen լաբորատորիան, Հիմալայան, Zambon Pharma-ն, Walmark-Armenia-ն։ Նախաձեռնությունն իրականացվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի, Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայի եւ MPMS ընկերության համագործակցության արդյունքում։ Նախաձեռնության աջակիցներից մեկի` Հայաստանում ամենահզոր` 1,5 տեսլա հզորության Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով հագեցած «ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան» ախտորոշիչ կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանի խոսքով` աջակցության նպատակն այս թանկարժեք հետազոտությունն անապահով խավին հասանելի դարձնելն է: Նախաձեռնության միջոցառումները շարունակական են լինելու, և հաջորդ այցն, ամենայն հավանականությամբ, կլինի Աշտարակում: