Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը դեմ է (տեսանյութ)

Հասարակություն
Tigran-Barsexyan

Երեւանի քաղաքապետարանը միշտ էլ դեմ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորատար համալիրի քանդմանը. այսօր հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նա կարծում է, որ պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն այլընտրանքային տարբերակները, որպեսզի շենքի արտաքին տեսքը չտուժի. «Այն հիմնավորումները, որոնք ներկայացված էին, մեզ բավարար չթվացին քանդման համար, դրա համար մենք կասկած հայտնեցինք ու պնդում ենք, որ պետք է այլընտրանք գտնել»: Անդրադառնալով Կրկեսի շենքի կառուցապատմանը՝ գլխավոր ճարտարապետն ասաց. «Նախագծերն անձամբ եմ դիտարկել, անցել են փորձաքննության բոլոր փուլերը, պատրաստ են շինարարության թույլտվության լիազորագրման»: Նա հավաստիացրեց, որ առաջիկա երկու-երեք տարիներին երևանցիները կունենան ոչ թե վերակառուցված կրկես, այլ նորակառույց շենք, որը կլինի բազմաֆունկցիոնալ կառույց. «Այն կհետաքրքրի ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծահասակներին, շենքը կունենա 4 հարկ եւ նախկին 700 հանդիսատեսի փոխարեն կարող է ընդունել 2200-ին»: