Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրությունը վերածվում է մուտիլովկաների»

Քաղաքականություն
09c73efff8ab293b08a301b3caca1469

ԱԺ-ում այսօր քննարկվեց «ՀԿ-ների մասին» օրենքը: Այն բուռն տարաձայնությունների տեղիք տվեց, թեեւ օրենքի փոփոխությունները ներկայացնող հիմնական զեկուցող Արտակ Դավթյանը վերջում համաձայնվեց ներկայացված առարկությունների հետ: Նորանկախ ՀՀ-ում մենք ունենք ստեղծագործական երիտասարդ միություններ, որոնք ավելին են արել, քան 50 տարվա պատմություն ունեցող կազմակերպությունները: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասում է. «Ունենք ժուռնալիստների միություն, որը ոչ մի բան չի անում, բացի նախագահին պաշտպանելուց ընտրությունների ժամանակ, եւ ունենք հետաքննող լրագրողների ՀԿ, որն այնպիսի ծավալի գործ է անում, որ հազարավոր մարդկանց կյանքում փոփոխություն է մտցնում»: Հասարակական կազմակերպությունները դիմել էին ԱԺ-ին՝ օրենքում փոփոխություններ կատարելու խնդրանքով: Օրինակ, որ միությունների ժողովները 2 տարվա փոխարեն տեղի ունենան 4 տարին մեկ անգամ եւ միայն անդամների 1/3-ի համաձայնությամբ օրակարգում ներառվի ղեկավարի փոփոխության հարցը։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասում է, որ միություններում այդ պաշտոնը ցմահ իրենց վերագրելու սկզբունք կա, «ղեկավարի ընտրությունը վերածվում է չգիտեմ ինչի, ընդ որում՝ ներքին մուտիլովկաների…»։ «Այդ մուտիլովկաները, մնացած ուրիշ բաները նրա մեջ է, որ այդ ժողովները վերածվում են 90 տոկոսից ավելին իրենց ղեկավարի ընտրության հետ կապված...լավ քննարկումներ բառն ասեմ»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը սկզբունքորեն դեմ է այն առաջարկությանը, որ 50 տարուց ավելի գործունեություն ծավալած միությունը պահպանի իր ճանաչումը. «Այդ Գրողների միությունն է միաձայն որոշում կայացրել մարդկանց Սիբիրներ ուղարկելու, այդ Գրողների միությունն է Չարենցին տվել, եւ Մահարիին... ինչի մասին է խոսքը»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ուներ նաեւ զուգահեռ առաջարկ. «Իմաստ ունի նաեւ անդրադառնալ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելուն»: Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը կողմ էր պատգամավորների հնչեցրած տեսակետներին: Հանձնաժողովը որոշեց «ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխությունները ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ հետագայում փոփոխություններ կատարելու նպատակով: