Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ
Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի 61 SL 699 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ՎԱԶ-2106-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և ժամը 05.35-ին ավտոմեքենայից դուրս բերել 1974 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ: ԱԻՆ