Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք-զինամթերք՝ «Զվարթնոցի» մոտ

Հասարակություն
955aa75b726d3ff51d3b66d63a5bb104

Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում: Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 200 գ տրոտիլ, 5.45 մմ տրամաչափի 40 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն