Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում պարի միջոցով

Հասարակություն
4d099f9eef87ed256312ab0c511a557b

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է: Դրան ընդառաջ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24–ին, ժամը 14.00-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի կունենա հանրային միջոցառում՝ «Մի՛ անհանգստացիր, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Պատմի՛ր հարևանիդ» խորագրի ներքո: Հաճելի պարային երաժշտության տակ պարային խումբը «սալսա» պարի միջոցով կբարձրաձայնի ՄԻԱՎ-ի, հիվանդության կանխարգելման, հետազոտության կարևորության մասին: Անցորդները կարող են միանալ «սալսա»-ի «մաստեր կլասին», վայելել հաճելի ժամանց և ստանալ տեղեկատվություն հիվանդության մասին: Իսկ հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը կանցկացնի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հարցերով ինտերակտիվ վիկտորինա: Լավագույն պարողները և հարցերին ճիշտ պատասխանողները կստանան նվերներ: