A
A
Հայաստանի դահուհորդները չներկայացան
Հայաստանի դահուհորդները չներկայացան 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի իրենց վերջին մրցավազքին: Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը այսօր պետք է հանդես գային 50 կմ միաժամանակյա մեկնարկով դահուկավազքում, սակայն նրանք այդպես էլ չհաստատեցին իրենց մասնակցությունը: Հիշեցնենք, որ մեր դահուկորդները բաց էին թողել նաեւ սպրինտի մրցումները: Այսպիսով, նախապես ծրագրավորած 4 մրցումներից նրանք մասնակցեցին ընդամենը երկուսին, որով չհետեւեցին օլիմպիական խաղերի «Գլխավորը մասնակցությունն է» կարգախոսին: