A
A
Լեւոն Աղասյանը` Բալկանյան երկրների չեմպիոն
Կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը: Կանանց եռացատկի մրցումներում հանդես եկած երեւանցի Սաթենիկ Հովհաննիսյանը գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Թիմային հաշվարկով Հայաստանի եւ տղամարդկանց, եւ կանանց հավաքականները 15 ընտրանիների մեջ գրավել են միեւնույն 6-րդ տեղը: