Այսօր կմեկնարկեն Համահայկական ձմեռային խաղերը
Փետրվարի 24-ին Ծաղկաձորում տեղի կունենա Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությունը, որը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջինը մրցասպարեզ կմտնեն սնոուբորդիստները, որոնք այսօր կխաղարկեն առաջին մեդալները: Վաղը կմեկնարկեն լեռնադահուկային սպորտի եւ տափօղակով հոկեյի մրցաշարերը: Մարտի 1-ից պայքարի մեջ կմտնեն դահուկորդները: Խաղերի հանդիսավոր փակումը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 14:00-ին, Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարակից տարածքում: Համահայկական ձմեռային առաջին խաղերի մրցումների ցանկը. ՍՆՈՈՒԲՈՐԴ (Ծաղկաձորի ճոպանուղի) 24, 28 փետրվարի, ժամը 8:30 ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿ (Ծաղկաձորի ճոպանուղի) 25, 26 փետրվարի, ժամը 9:30 ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ (Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի դահուկուղի) 1, 2 մարտի, ժամը 9:30 ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅ (Երեւան, Մարզահամերգային համալիր) 25, 26, 27 փետրվարի, ժամը 18:00 28 փետրվարի, ժամը 15:00