Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Զենիթին» համեմատել է «Շախտյորի» հետ

Սպորտ
sport-mxitaryan

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցակիցը այնքան էլ ուժեղ չէ: «Զենիթի» բախտը ժպտաց «փլեյ օֆ» մտնելիս: Մենք եւ նրանք տարբեր մակարդակի խմբերում էինք հայտնվել: Կարծում եմ, որ Դոնեցկի «Շախտյորն» ավելի ուժեղ է, քան «Զենիթը»: Դա հաստատեց Իսրայելում կայացած թիմերի վերջին հանդիպման ժամանակ: Սակայն համոզված եմ, որ մեզ դժվար խաղ է սպասվում Սանկտ Պետերբուրգում»: Չեմպիոնների լիգայի «Զենիթ» - «Բորուսիա» խաղը տեղի կունենա փետրվարի 25-ին: Հենրիխ Մխիթարյանը ռուսական թիմին համեմատել է իր նախկին թիմի հետ, քանի որ անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» նույն փուլում հաղթել էր հենց «Շախտյորին» (2:2, 3:0):