Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ դպրոցներ գարնանային արձակուրդ չեն ունենա

Հասարակություն
dproc

Մարտի 17-ից հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն գարնանային արձակուրդները։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, առաջին դասարանցիների արձակուրդը կտեւի մինչեւ մարտի 30-ը, իսկ երկրորդ եւ բարձր դասարանցիները կհանգստանան միայն մեկ շաբաթ՝ մինչեւ մարտի 23-ը։ Ի դեպ, այս արձակուրդները չեն վերաբերում այն դպրոցներին, որոնք ցրտերի պատճառով ձմեռային եւ գարնանային արձակուրդները միացրել են եւ նախատեսվածից շատ են հանգստացել։