Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու «գողը» իր կինն էր

Հասարակություն
d67fde650792e268b07a22e4bfc026a1

Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարազդատ Մ.-ն և հայտնել, որ ժամը 15.00-ից 19.30-ն ընած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքների շնորհիվ` Վարազդատ Մ.-ի կինը` 1991 թ. ծնված Արևիկ Վ.-ն, խոստովանական ցուցմունք է տվել, որ իրենց տան հյուրասենյակի պահարանից ինքն է գաղտնի վերցրել ոսկյա զարդերը` հետագայում վաճառելու նպատակով, և փետրվարի 23-ին ամուսնուն հայտնել է, որ տնից գողություն է կատարվել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: